Փողոցով եկած իշխանության հետ պիտի փողոցով խոսել․ պարտադիր պատվաստման դեմ այսօր բողոքի ակցիա է լինելու
Գրել էինք, որ վաղը կայանալիք «գունագեղ» միջոցառման դեմ բողոքի ակցիաներն այսօր շարունակվելու են, մեկնարկը՝ ժամը 19։00-ին՝ կառավարության շենքի մոտ։ Տեղեկացանք, որ այսօր ևս մեկ ակցիա է կայանալու արդեն պարտադիր պատվաստման դեմ, այն կմերնարկի 18։30-ին՝ Ազատության հրապարակում։
«Փողոցով եկած իշխանության հետ պիտի փողոցով խոսել»,- կարծում են սպասվող միջոցառման մասնակիցները։
«Մենք դեմ ենք պարտադիր պատվաստմանը, դեմ ենք ամսական երկու անգամ վճարովի ՊՇՌ թեստավորմանը, դեմ ենք աշխատողին աշխատանքից ազատելու սպառնալիքներին, դեմ ենք պետության կողմից պաշտոնյաների և ժողովրդի միջև օրենքով խտրականություն դնելուն ու դեմ ենք նաև մարդկանց իրավունքների ոտնահարմանը»,- ասում են նրանք։
Hraparak.am