Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել
Սեպտեմբերի 21-ին, ժամը 23:04-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գնդեվազ գյուղի սկզբնամասում այրվում է ավտոմեքենա: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:39-ին, մարվել՝ 23:45-ին: Այրվել է «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենան: