Որեւիցե մեկը որեւիցե մեկից չի վախենում. Ես ոչ մի բերման ենթարկվածի չեմ տեսել. Դումանյան
Ես շրջել եմ գերեզմաններով, ծաղիկներ եմ դրել շիրմաքարերին, խունկ ենք ծխացել եւ այնտեղ կային բազմաթիվ սգացող մարդիկ: Ես որեւէ մեկին բերման ենթարկվող կամ սահմանափակման ենթարկվածի այնտեղ չեմ տեսել: Այս մասին այսօր՝ սեպտեմեբրի 21-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
Հարցին, թե իԻնչպես է գնահատում այն, որ լրագրողներին թույլ չտվեցին լուսաբանել վարչապետի եւ մյուս պաշտոնյաների այցը, նաեւ զոհված զինծառայողների ծնողներից մեկին բերման ենթարկեցին, Դումանյանը պատասխանեց. «Դա ես չեմ որոշել: Ցանկացած միջոցառում ունի իր անվտանգային եւ այլ պահերը»:
Դիտարկմանը, թե գուցե պաշտոնյաները վախենում էին լրագրողներից, նախարարն արձագանքեց. «Որեւիցե մեկը որեւիցե մեկից չի վախենում: Նորից եմ կրկնում, մենք այցելել ենք գերեզմաններին, ծաղիկներ ենք դրել, խունկ ենք ծխացել, զրուցել ենք սգացող ծնողների հետ, նրանց հարազատների հետ, փնտրել ենք տարբեր գերեզմաններ մեր ծանոթներից, մեր շրջապատից: Դուք այնպիսի հարցեր եք բարձրացնում, այսօր այդ օրը չի, որ ես մեկնաբանեմ ձեզ մի բան, որը ես չեմ ետսել, բայց դուք ասում եք, որ եղել է»:
Դրանից հետո Դումանյանը քայլելով մոտեցավ մեքենային, նստեց ու հեռացավ՝ չպատասխանելով հարցերին, թե արդյոք մասնակցելու է «գգունագեղ» միջոցառմանը, արդյոք անկախության տոնի առթիվ պարգեւավճար ստացել է: