Այսօր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է հիվանդանոցում գտնվող հայտնի երգիչ Հայկոյին (Հայկ Հակոբյանին)։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Սիմոնյանի խոսնակ Ծովինար Խաչատրյանը հաստատեց լուրը։

«ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ` տեսակցելու Հայկոյին»,–ասաց Խաչատրյանը` այլ մանրամասներ չտրամադրելով։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` երգիչը կորոնավիրուսով է վարակվել, նրա վիճակը ծանր է։


1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն