Եղել են դեպքեր, որ անձը պատվաստվելուց հետո մահացել է, բայց պատվաստանյութը չի եղել հիմնական պատճառը: Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

Վերջինս նշեց, որ պատվաստանյութը կանխարգելում է կորոնավիրուսը, այլ ոչ թե ուղեկցող հիվանդությունները:

«Կա համապատասխան մասնագիտական խումբ, որը զբաղվում է նման դեպքերով և եթե լինի ինչ-որ պատվաստանյութով պայմանավորված մահվան դեպք, այդ դեպքի մասին կահազանգվի: Պատվաստումների ընթացքում չենք ունեցել որևէ անբարեհաջող ելք, ծանր հետպատվաստումային ռեակցիա»,-ասաց Ռոմելլա Աբովյանը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն