Հայաստանում մինչ օրս 377 հազար 405 պատվաստում է իրականացվել կորոնավիրուսի դեմ: Այս մասին ԱԺ-ում լսումների ժամանակ հայտարարեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը.

«Երեկ իրականացվել է 9 924 պատվաստում: Ընդհանուր առմամբ, մինչ օրս իրականացվել է 377 հազար 405 պատվաստում: Առաջին դեղաչափ ստացել են 244 հազար 374 քաղաքացի, իսկ երկրորդ դեղաչափ ստացել են 133 հազար 31 քաղաքացի»,- ասաց նախարարը և հավելեց, որ Հայաստանում պատվաստումների տեմպն աճում է:

Հարցին՝ ինչո՞ւ է Հայաստանում պատվաստումային գործընթացը դանդաղել, նախարարը պատասխանեց, որ ապատեղեկատվության, հակաքարոզչության, մանիպուլյացիայի հետևանքով մարդկանց մեջ սերմանվել է բացասական վերաբերմունք պատվաստումների նկատմամբ.

«4-5 ամիսների ընթացքում մենք փորձեցինք հետ պտտել հակաքարոզչության անիվը, կարծում եմ, արդեն բավականին լավ ցուցանիշ ունենք քաղաքացիների մոտ պատվաստումների նկատմամբ վերաբերմունքի մասով»,- ասաց Անահիտ Ավանեսյանը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն