Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի բազմազավակ ընտանիքներին
Ռուս խաղաղապահները շարունակում են հասցեական մարդասիրական օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի բազմազավակ ընտանիքներին: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Տեսնում եք, թե ինչ դժվարին պայմաններում են ապրում փախստականները: Այստեղ նպատակային օգնություն ցուցաբերեցինք և տեսանք, որ ամբողջ հյուրանոցը լի է փախստականներով: Երեք հարկում կա միայն մեկ խոհանոց և մեկ լվացքի մեքենա»,-նշել է ռուս խաղաղապահների ներկայացուցիչը:
Հյուրանոցում, որտեղ մարդասիրական օգնություն են բաժանել, ազատ համար չկա: Բոլոր սենյակները տրամադրվել են Հադրութի շրջանից տեղահանվածներին:
«Մարդիկ սպասում են խաղաղապահներին: Երբ մեքենաները կանգնում են պատուհանների տակ, նրանք մտածում են, որ իրենց «եղբայրներն» են եկել: Այստեղ 49 մարդ է ապրում, 12 ընտանիք, որոնք օգնության կարիք ունեն»,-նշել է հյուրանոցի ադմինիստրատոր Ռիտա Հարությունյանը:
Ռուս խաղաղապահները Ստեփանակերտի բազմազավակ ընտանիքներից մեկին հանձնել են կենցաղային իրեր, մանկական խաղալիքներ:
Ավելի վաղ ռուս խաղաղապահները 5 ամսական երեխա ունեցող այս ընտանիքին մանկական սայլակ և առաջին անհրաժեշտության այլ իրեր էին տվել:
2020 թվականի նոյեմբերից մինչ օրս ընդհանուր առմամբ 6.5 հազար կարիքավոր փախստականներ, որոնք հայտնվել են կյանքի դժվարին իրավիճակում, ռուս խաղաղապահներից մարդասիրական և բժշկական օգնություն են ստացել: