Նյու Յորքում անցկացվող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակում կայացել է Թուրքիայի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Մևլութ Չավուշօղլուի և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հանդիպումը: Տեղեկությունը հայտնում է իրանական «Թասնիմ» գործակալությունը։ Կողմերը պայմանավորվել են շարունակել հանդիպումները։

Մասնավորապես, Թեհրանում բանակցություններ վարելու նպատակով կհանդիպեն Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները: Այս մասին հայտնում է haqqin.az ադրբեջանական լրատվամիջոցը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն