Հայկական ավիացիոն շուկան համալրվել է ևս մեկ նշանակալից իրադարձությամբ։ Այս անգամ էլ կարելի է նշել, որ այն կարող է աննկատ մնալ ուղևորների, բայց կարևոր է ավիացիոն ոլորտի և այլ ավիաընկերությունների համար, քանի որ՝ առաջնահերթ է անվտանգ թռիչքների ապահովման և կազմակերպման տեսանկյունից։

2020 թվականի դեկտեմբերին ստեղծվել  է “Cross Technics”  օդանավերի տեխնիկական սպասարկման կազմակերպությունը, որն իրականացնում է ինքնաթիռների տեխնիկական սպասարկում։ Իսկ մեկ ամիս առաջ, 2021 թվականի հուլիսին, կազմակերպությունը ստացավ «Օդանավերի տեխնիկական սպասարկման» Part 145» վկայականը, ըստ որի՝ այստեղ կարող են տեխնիկական սպասարկում ստանալ Airbus 318/319/320/321 և  Boing 737-300/400/500/600/700/800/900 տիպի օդանավերը։

“Cross Technics” նորաստեղծ կազմակերպության փորձառու ինժեներներն իրենց պատասխանատվության և գործին փայլուն տիրապետելու շնորհիվ ապահովում են օդանավերի բարձրակարգ սպասարկում, ինչն ամենակարևորն է թռիչքի անվտանգության ապահովման հարցում։

Հարկ է նշել ևս մի կարևոր հանգամանք․ կազմակերպությունն այսքանով չի սահմանափակել իր գործունեությունը, այլ նաև ձեռք է բերել պայմանավորվածություն հայկական պրոֆիլային ուսումնական հաստատությունների հետ՝  ավիացիայի ոլորտում ապագա մասնագետների պատրաստման ուղղությամբ։


Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն