Նահատակված հերոսների հարազատները պատերազմի տարելիցը պատրաստվում են դիմավորել Արցախում։ Լուռ ավտոերթ են կազմակերպելու ու Երևանից ուղևորվելու են Արցախ։ Հերոսների ծնողները խորհրդանշական օրվա առավոտը կլինեն հայկական երկրորդ հանրապետությունում, ապա կվերադառնան ու զավակներին կայցելեն Եռաբլուրում։ Խաղաղ երթին հրավիրում են մասնակցելու բոլոր հերոսների հարազատներին։

«Սիրելի հայրենակիցներ, ծնողներ, քույր և եղբայրներ, բոլորդ արդեն գիտեք, որ սեպտեմբերի 27-ին կլրանա 44-օրյա պատերազմի մեկ տարին։ Չարաբաստիկ պատերազմը մեզանից խլեց մեր երեխաների, եղբայրների ապրելու իրավունքը, քանզի նրանք չխնայեցին իրենց կյանքը և իրենց արյան գնով պայքարեցին հանուն հայի գոյության և հարատևության համար։ Ուզում եմ բոլորին տեղեկացնել, որ «Վերադարձ Դեպի Տուն» խորագրով, սեպտեմբերի 26-ին, առավոտյան ժամը 7-ին "Բանվորի" արձանի մոտից՝ մեքենաներով երթ ենք կազմակերպելու դեպի Արցախ, հարգանքի տուրք մատուցելու մեր անմահ հերոսներին։

Բոլորիդ ներկայությունը ցանկալի է, և նշեմ, որ սա բողոքի ակցիա չէ՛, սա լռության և խոնարհումի, անմահության երթ է։

27-ի առավոտյան հարգանքի տուրքի արարողությունից անմիջապես հետո կվերադառնանք, և ջահերով երթի կգնանք դեպի Եռաբլուր պանթեոն։ Մոմավառությամբ կհարգենք մեր հերոսացած հայորդիներին։

Տեղեկությունների համար կարող եք զանգահարել տվյալ հեռախոսահամարներին

077200042 Գարիկ

077550002 Արտակ

098004888 Էմիլ»,- նշված է հաղորդագրությունում։



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն