Տարբեր քննարկումներ և խոսակցություններ ենք ես և Հակոբ Ավետյանն ունեցել: Ես 3 տարի մարզպետ եմ աշխատել, ինքն էլ՝ համայնքապետ, մենք կարող էինք շատ հարցեր ունենալ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը ընդդեմ համայնքների խոշորացման ակցիայի ժամանակ հայտարարել էր, թե Գնել Սանոսյանն իրեն ասել է.

«Ձեր համայնքը ցրելու եմ, դու էլ դատվելու ես»։


Գնել Սանոսյանը հերքեց, թե ինքը նման բան է ասել Գեղամասարի համայնքապետին.

«Ինչ վերաբերում է, թե ես ասել եմ՝ համայնքը կցրենք, բացարձակ ոչ մի անգամ նման խոսակցություն չի եղել։ Երբ ես մարզպետ էի, այդ ժամանակ Գեղամասարը, Վարդենիսը, մյուս համայնքները միավորելը դեռ չէր քննարկվում»,-ասաց Սանոսյանը:

Արձագանքելով Հակոբ Ավետյանի մյուս հայտարարությանը, թե Գնել Սանոսյանը սպառնացել է, որ դատ կտա իրեն, Սանոսյանը նշեց, որ նման խոսակցություն եղել է 2019թ-ին.

«Ես ասել եմ՝ պարոն Ավետյան, դուք մեծ պարտքեր ունեք կուտակած և չեք էլ կարողանում հավաքել այդ գումարը, որպես համայնքի ղեկավար՝ կամ պետք է պայմանագրերը խզեք, կամ դիմեք ԴԱՀԿ, որպեսզի գումարները վերցնենք: Եթե դրանցից ոչ մեկը չանեք, կդառնա անգործություն և վաղը դրա համար կդատեն: Ես ոչ մեկ անգամ պարոն Ավետյանին ասել եմ ՝կողմնորոշվիր զբաղվել բիզնեսով, գյուղատնտեսությամբ թե համայնքով, որովհետեւ եթե այսպես գնա, դու երկուսն էլ տապալում ես:

Կամ գյուղը թող գնա բիզնեսով զբաղվիր, կամ բիզնեսը թող, գյուղով զբաղվի»մ-ասաց Սանոսյանը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն