Սկսվում է իմ կյանքի բիզնեսով զբաղվելու շրջանը
Սկսվում է իմ կյանքի բիզնեսով զբաղվելու շրջանը։
Մարդու կյանքում, երբեմն իր կամքից անկախ, լինում են շրջադարձային պահեր, երբ անհրաժեշտություն է առաջանում կայացնել կարևոր որոշումներ։
2021 թվականի սեպտեմբերի 24-ին պաշտոնապես գրանցվել եմ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում՝ իբրև «ԷԴԳԱՐ ՖԵՐԴԻՆԱՆԴԻ ՂԱԶԱՐՅԱՆ» Անհատ ձեռնարկատեր՝ Ձեռնարկատիրական գործունեության և կառավարման խորհրդատվություն տրամադրելու հիմնական գործունեության նպատակով։
Բոլոր այն անձինք և կազմակերպությունները ովքեր ցանկություն և անհրաժեշտություն կունենան խորհրդատվություն ստանալ տնտեսագիտության թեկնածու, դոցենտից, ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարից, Հայաստանի մի շարք առաջատար համալսարաններում և գիտակրթական կազմակերպություններում 22 տարվա գիտամանկավարժական և գիտահետազոտական գործունեության, ՀՀ կառավարության աշխատակազմում 5 տարվա, Հայաստանի ամենահեղինակավոր ընկերություններից մեկի «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ»-ի ղեկավար մարմիններում աշխատանքի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրենի և Կառավարման ֆակուլտետի դեկանի գիտա-վարչական աշխատանքի, ՀՀ Վայոց ձորի մարզպետի 2,5 տարվա, Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի՝ 4 տարվա, ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի 1,5 տարվա աշխատանքի, մի շարք հայտնի բրենդների հեղինակի և համահեղինակի փորձառությունից, գիտելիքներից և խորհրդատվությունից, ապա սիրով պատրաստ եմ համագործակցության։