Դասեր քաղելու մասին, կարծում եմ, դեռևս վաղ է խոսել։ Այն մթնոլորտը, որն այսօր ստեղծված է մեր երկրում, հնարավորություն չի տալիս մեզնից յուրաքանչյուրին ամբողջությամբ ոտքի կանգնել, հետևություններ անել վերջին աղետալի պատերազմից։ Այս մասին քիչ առաջ Եռաբլուրում լրատվամիջոցներերի հետ զրույցում ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը։

«Այս օրը մեր բոլորի, այդ թվում բոլոր քաղաքական վարչակարգերի գործունեության ընթացքում թույլ տված բացթողումների, վրիպումների, խոշորագույն սխալների հետևանքն էր, որի արդյունքն էլ պատերազմն էր։ Ես խորապես համոզված եմ՝ մենք ճիշտ չհաշվարկեցինք ոչ միայն մեր հնարավորությունները, այլ նաեւ թշնամու ախորժակը։ Բայց մենք պիտի անպայման կարողանանք ոտքի կանգնել, որովհետև այլ տարբերակ ուղղակի չկա էլ։ Մեր տղաների լուսավոր հիշատակը հարգելուն ուղղված ամենապատվաբեր առաքելություններից մեկը կլիներ այսօր այն,որ ստեղծվեր ուժեղ պետական ինստիտուտներ ու ուժեղ բանակ՝ զինված ամենաժամանակակից սպառազինություններով», - ասաց Նորիկյանը։

«Ես կարծում եմ, որ մեկ տարին բավարար էր որոշ գործերի վերաբերյալ որոշակի հանրային տեղեկատվություն տրամադրելու համար, սակայն միայն դատարանն է իրավասու լինելու օրինական ուժի մեջ մտած վճռով արձանագրելու դավաճանության որևէ դեպք կամ հանգամանք։ Քանի որ մենք դեռևս չունենք այնպիսի դեպք, որ որևէ դատարան հրապարակի դավաճանության հետ կապված որևէ ակտ, ես քաղաքական առումով էլ կփորձեմ ձեռնպահ մնալ, բայց միանշանակ պնդում եմ, որ եթե եղել են դավաճաններ, նրանք պիտի անպայման հայտնաբերվեն ու ենթարկվեն պատասխանատվության»,-հավելեց Նորիկյանը՝ անդրադառնալով դավաճանության վերաբերյալ լրագրողների հարցերին։


Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն