Դեսից-դենից (լրագրային շանսոն)
***
Ես որ ընդդիմություն լինեի, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում Արթուր Ղազինյանի փոխարեն կառաջարկեի աներձագ Հրաչի թեկնածությունը: Համ էլ Անդրանիկ Քոչարյանը չէր ջղայնանա:
***
Անցյալ օրը ֆեյսբուքում Արծրուն Հովհաննիսյանի և Արման Բաբաջանյանի լուսանկարներն էին շրջանառում: Եվ, քանի որ դրանք մեկ կոլլաժով էին ներկայացված, մարդ չէր հասկանում, թե ֆեյսբուքի օգտատերերն ում էին ավելի շատ քրֆում՝ Արծրունի՞ն, Արմանի՞ն, թե՞ երկուսին միասին:
***
Դատավոր Աննա Դանիբեկյանի արտաքին շնչառական օրգանի բարեփոխումն այնքան լավ էր ստացվել, որ հաշված ժամերի ընթացքում հայտնաբերվեց և ֆեյսբուքյան հայկական տիրույթում հայտնվեց նաև այդ հրաշքն իրականացրած բժշկի լուսանկարը: Մի խոսքով՝ Աննա Դանիբեկյանը մաղարիչ ունի անելու:
***
Եթե ուզում ես մի գործ տապալել, ապա այն հանձնարարիր Անդրանիկ Քոչարյանին: Այս եզրակացությանն են եկել բոլոր ընդդիմադիրները, ինչպես նաև հայաստանյան մի շարք թերթեր ու կայքեր, որոնք ուշիուշով հետևում են 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով ձևավորելու գործընթացին: Չնայած ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի պնդումներին, որ Անդրանիկ Քոչարյանի «ապրիլյան» հանձնաժողովն է լինելու նոր 44-օրյայի հիմքում, հակառակ կողմը պնդում է, որ 40 անգամ էլ առաջարկեն Անդրանիկ Քոչարյանին, իրենք դեմ են քվեարկելու:
***
Ալիևն ասել է, որ պատրաստ է Փաշինյանի հետ հանդիպել և քննարկել խաղաղության համաձայնագիրը: Կասի, բա ի՞նչ կանի: Որ հանկարծ Փաշինյանին գցեն, ո՞ւմ հետ պետք է բանակցի Հայաստանի պարտությունն ամրագրելու համար:
***
Լյավ եմ անում…
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին հարցնում են.
-Պարոն Հարությունյան, ինչո՞ւ ծպտուն չեք հանում, երբ Ալիևը խայտառակում է Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի Հանրապետությունը:
-Դուզում անում, հայաստանցեք Նիկոլ են ընտրալ, Նիկոլն էլ թող ծպուտ անե…
Hraparak.am