Հոկտեմբերի 1-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 262631 դեպք, որոնցից 242569-ն` առողջացած, 5339-ը` մահվան ելքով, այլ պատճառներով մահվան ելքերի թիվը՝ 1211 է: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13512 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1724070 թեստավորում: Երեկ կատարվել է 11385 թեստավորում։

Այսպիսով` հոկտեմբերի 1-ին՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 934 նոր դեպք, 20 մարդ մահացել է։ Նախորդ օրն արձանագրցվել է նաև մահվան 2 դեպք, երբ անձն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, բայց մահը վրա է հասել այլ պատճառով։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն