Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումները ՄԱԿ-ի դատարանում տեղի կունենան հոկտեմբերի 14-15-ին
ՄԱԿ-ի Միջազգային դատարանը հոկտեմբերի 14-19-ը լսումներ կանցկացնի Հայաստանի և Ադրբեջանի միջև ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման վերաբերյալ վարույթների մասին։ Այս մասին տեղեկանում ենք ՄԱԿ-ի Միջազգային դատարանի պաշտոնական կայքէջից։
Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված լսումները կանցկացվեն հիբրիդային ձևաչափով։ Որոշ դատավորներ անձամբ կմասնակցեն նիստերին, իսկ որոշները կմիանան տեսակապի միջոցով։
Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի լսումները կանցկացվեն հոկտեմբերի 14-ին և 15-ին, իսկ Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի լսումները՝ հոկտեմբերի 18-ին և 19-ին։
Հիշեցնենք՝ Հայաստանը սեպտեմբերի 16 -ին ՄԱԿ -ի Միջազգային դատարանում դատական գործընթացներ է սկսել Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի համաձայն: