Հայաստանի Հանրապետության և Չեխիայի արտաքին գործերի նախարարները հանդես են գալիս հայտարարությամբ։ 

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նշեց, որ հայ-չեխական հարաբերությունները հիմնված են երկու ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի վրա։

«Մեծապես կարևորում ենք Չեխիայի հետ համագործակցության շարունակական համագործակցությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների, ժողովրդավարական սկզբունքների վրա։ Չեխիայի ԱԳ նախարարի հետ անդրադարձ ենք կատարել երկկողմ և բազմակողմ համագործակցության մեր օրակարգին։ Չեխիայի հետ ունենք քաղաքական երկխոսության և ԱԳ նախարարությունների միջև խորհրդակցությունների արդյունավետ ձևաչափ»,-նշեց Արարատ Միրզոյանը։

Վերջինս նշեց, որ գործում է հայ-չեխական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը, որն իր 5-րդ նիստն առաջիկայում կգումարի Երևանում։

Արարատ Միրզոյանի խոսքով նախարարի հետ փոխադարձ պատրաստակամություն են հայտնել գործնական քայլեր ձեռնարկել՝ լիարժեքորեն օգտագործելու առևտրատնտեսական ոլորտում առկա ներուժը։

«Համագործակցության լայն հնարավորություններ ենք տեսնում բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների, վերականգնվող էներգետիկայի, ջրային ռեսուրսների կառավարման, գյուղատնտեսության, զբոսաշրջության, առողջապահության ոլորտներում»,-ասաց Արարատ Միրզոյանը։

Նրա խոսքով Հայաստանում է գտնվում նաև Չեխիայի գործարար պատվիրակություն, որը համապատասխան ոլորտային հանդիպումներ ու քննարկումներ կունենա։

«Զրույցի ընթացքում կենտորնացել ենք նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության վրա։ Հայաստանը բարձր է գնահատում հակամարտության կարգավորման հարցում Չեխիայի դիրքորոշումը, որը համահունչ է ԵՄ-ի դիրքորոշմանը, այն է՝ աջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագության ձևաչափով խաղաղ բանակցությունների շարունակությանը և հակամարտության երկարատև կայուն լուծման փնտրտուքին»,-ասաց Արարատ Միրզոյանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն