«Ես Հայկոյին առաջինը կնկարագրեմ որպես լավ մարդ, լավ երգիչ, Հայաստանը ներկայացնող հզոր տղա: Գործը մնում է գործ, բայց լավ մարդ լինելն ավելի կարևոր է, դրա համար էլ բոլորը սիրում են նրան»։

Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց աշխարհահռչակ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը։ Հիշեցնենք՝ Երևանում վերջին հրաժեշտն են տալիս երգիչ, երգահան Հայկոյին։

«Ես նրա երգերը շատ եմ լսել, մինչև օրս էլ լսում եմ, ցավում եմ, որ նա այսքան շուտ մեզ լքեց, սա շատ ցավալի է:Հայկոն մեր հուշերում միշտ կմնա որպես լավ մարդ: Հայկոն շատ հավատարիմ, ազնիվ, նվիրված ընկեր էր, մեծատառով մարդ էր»,- ասաց Արթուր Աբրահամը։


Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն