Նոյեմբերի 9-ին ստորագրած կապիտուլյացիոն հայտարարությամբ Ադրբեջանի արևմտյան շրջանները Հայաստանի կողմից երաշխավորված անվտանգ ենթակառուցվածքներով պետք է կապվեն Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ: Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարեց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

Նա, մասնավորապես, հավելեց. «Քանի որ նույն այդ կապիտուլյացիոն հայտարարությամբ Ադրբեջանի արևմտյան շրջան է դարձել նաեւ Քելբաջարի շրջանը, այդ կապը պետք է իրականացվի Վայոց ձորի մարզի տարածքով: Այսինքն, Ջերմուկի մոտով պետք է գան Վայքով, Խնձորուտ գյուղով, Խնձորուտ-Զառիթափ ճանապարհով գնան Նախիջևան: Սա այն է, ինչը ստորագրված է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ: Մեզ մնում է միայն այդ հայտարարությունը ստորագրողին վռնդել, որ դա ձախողվի»,-ասաց նա:

Նրա խոսքով, բացի այդ, Նիկոլ Փաշինյանը խոստովանել է, որ ուղիղ կապի մեջ է գտնվում Ադրբեջանի նախագահի հետ, բանակցություններ է վարում. «Այդ բանակցությունների նպատակը ոչ թե մեր ռազմագերիների կամ աճյունների վերադարձն է, այլ այն է, որ տեղորոշեն հայ-ադրբեջանական սահմանները, եւ դրանով իսկ Արցախը հանձնվի Ադրբեջանին առանց որևէ վերապահման, առանց որեւէ կարգավիճակի: Նաև քննարկվում է, որ հնարավոր է քննարկվի այսպես կոչված անկլավների հարցը, որը հնարավոր է հանձնեն Ադրբեջանին»:

Էդգար Ղազարյանը նշեց, որ եթե Տիգրանաշեն գյուղը հանձվի թշնամուն, ապա Սյունիք եւ Վայոց Ձոր այցելելու համար պետք է 12 կմ անցնեն Ադրբեջանի տարածքով. «Դրա համար պետք է ունենան Ադրբեջանի վիզա:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն