«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երևանի քաղաքապետարանն «օդից» գումար աշխատելու նոր հնարք է կիրառում:

Ուրեմն, այսօր առավոտվանից քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և հավաքագրման տարածքային բաժինների աշխատակիցներն ազդարարում են, որ «չի աշխատում գույքահարկի ծրագիրը» և այդ իսկ պատճառով հազարավոր երևանցիներ զրկվել են գույքահարկի գումարը վճարելու հնարավորությունից:

Կարծում եք, որ լա՞վ է: Լավ չէ: Խնդիրն այն է, որ գույքահարկի չվճարման հետևանքով տույժ է հաշվարկվում: Հետաքրքիր է, որ տույժ հաշվարկելու ծրագիրը երբևէ չի խափանվում:

Այսօր, ամբողջ օրը, ծրագրի «չաշխատելու» պատճառով բազմաթիվ քաղաքացիներ չկարողացան վճարել գույքահարկի գումարը: Վաղը վերջիններս ստիպված են լինելու գույքահարկի գումարը վճարել մեկ օրվա տույժի հետ միասին: Ինքներդ հաշվեք, թե ինչ հսկայական գումարի մասին է խոսքը:

Փաստորեն, ստացվում է, որ տույժեր հաշվարկելու ծրագրի «անխափան» աշխատելու դեպքում, գույքահարկի վճարման ծրագրի «չաշխատելը» Երևանի քաղաքապետարանին գումարային հսկայական օգուտ է տալիս:

Բա «օդից» գումար աշխատելը հո պոզով և պոչով չի լինում»:

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն