Գարիով դուք երբեք չեք հարստանա. Փաշինյանը՝ գյուղացուն
Հիմա մենք պետք է նաեւ մտածենք, որ այդ ծրագրերի բովանդակությունը լավացնենք, որ սկսած տնկիների ձեռքբերումից, վերջացրած խորհրդատվությունից, օգնենք, որ այդ այգիները զարգանան: Այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, Արագածոտնի մարզի Եղնիկ համայնքում քարոզարշավի ժամանակ, դիմելով գյուղացիներից մեկին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատր, ՔՊ-ի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով կաթիլային ոռոգման առավելությունների մասին:
Փաշինյանը նկատեց, որ այն տեղերում, որտեղ ջրի խնդիր կա, լուծումը կաթիլային ոռոգումն է. «Անկախ նրանից, թե ինչքան ջուր ունենք, պետք է անցնել կաթիլային ոռոգման: Այսօր երկրներ կան, որ անապատում գյուղատնտեսություն են զարգացնրել ու արտահանում են իրականացնում: Դրա լուծումը կաթիլային ոռոգումն է: Մենք ասում ենք, որ այն տնտեսությունները, որոնք կանցնեն կաթիլային ոռոջման, մենք 5 տարի ջրի փող չենք ուզելու: Բացի այդ, աջակցելու ծրագրեր ենք անում»:
«Մեկ հեկտար գարուց հաստատ ավելի քիչ եկամուտ է ակնկալվում, քան մեկ հա ծիրանից կամ խնձորից, կամ տանձից: Այսինքն մեր խնդիրն այն է, որ սահմանափակ հողային, սոհմանափակ ջրային ռեսուրսը օգտագործենք այնպես, որ այսօրվա մեր արդյունքից կրկնակի, եռակի շատ եկամուտ ստանանք»,-ասաց նա:
Փաշինյանը հարցրեց գյուղացուն, թե իր գարու դաշտը քանի հեկտար է եւ ստանալով պատասխան, որ 1,5 հա է, արձագանքեց. «Դուք 1,5 հա գարիով երբեք չեք հարստանա»: