Մեր հաջողությունների իրական գրավականը ժողովրդագրական աճն է. նոյեմբերին Արցախում 178 ծնունդ է գրանցվել. Արցախի նախագահ
Հետպատերազմյան մեծ դժվարությունների հաղթահարման այս փուլում հերթական կարևոր իրադարձությանն եմ ցանկանում անդրադառնալ. նոյեմբեր ամսվա ընթացքում Արցախում 178 ծնունդ է գրանցվել, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Նախորդ ամիսների համեմատ` այդ թիվը ռեկորդային է և ամենամոտը մինչև պատերազմն ունեցած ցուցանիշներին։
Մեր հաջողությունների իրական գրավականը ժողովրդագրական աճն է։
Ուզում եմ հավաստիացնել, որ Կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայելու տարբեր ծրագրերի միջոցով Արցախում ապրող հայության բնական և մեխանիկական աճը խթանելու համար։
Անհոգ մանկություն մեր բոլոր բալիկներին։ Իսկ նորածինները թող Հայրենիքի հարատևման ու խաղաղության խորհրդանիշը դառնան», – գրել է նա:
168.am