ԱՆԻՖ-ի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ հարցին, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի՝ ՀՀ կառավարության բաժնետոմսերը կառավարման են տրվելու ԱՆԻՖ-ին։

«Ավելի ճիշտ է՝ ես չպատասխանեմ այդ հարցին, կառավարությունն ունի որոշում կազմելու հնարավորություն։ Մոտ ապագայում քննարկումների մասին կտեղեկացվեք»,- ասաց նա։

Ըստ Դավիթ Փափազյանի՝ Զանգեզուրի կոմբինատի գործունեության վերաբերյալ մարտահրավերները մի քանիսն են, առաջինը շրջակա միջավայրին է վերաբերում։ Սակայն որակյալ մասնագետներ ներգրավելով՝ այդ խնդիրը հնարավոր է լուծել։ Երկրորդ մարտահրավերը բարիքի ավելի արդար բաշխմանն է վերաբերում։ Գուցե կոմբինատի հարկային բեռը կարող է լինել ավելի բարձր, և այն լինի ոչ թե երկրորդ կամ երրորդ, այլ առաջին խոշոր հարկատուն։

Նշենք, որ «Արդյունաբերական ընկերությունը» Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում սեփականության իրավունքով իրեն պատկանող 25 տոկոս բաժնետոմսերը նվիրաբերել է ՀՀ կառավարությանը։ «Արդյունաբերական ընկերությունը» «Գեոպրոմայնինգ Արմենիային» պատկանող ընկերություն է։ Ըստ Փափազյանի՝ կառավարությունն ընդունել է «Գեոպրոմայնինգ» ընկերության առաջարկը՝ երկու նոր ծրագրերի վերաբերյալ։ Դրանցից մեկը պղնձաձուլարանի կառուցման է վերաբերում, մյուսը՝ ատոմակայանի կառուցմանը։ «Այսինքն՝ այս երկու ծրագրերը հնարավորություն են տալիս մտածելու, որ ինչ-որ չափով կառավարությունը պետք է մասնավորի հետ համակարգի այս երկու բարդ ծրագրերը։ Սա շատ բարդ է իրականացնելը, մի իրականություն է, որ կա այդպիսի ծրագիր, առաջարկ, լրիվ ուրիշ բան է, որ դա դառնում է փաստ»,- ասաց նա։

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն