Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկացնում է մեկ հայ զինծառայողի գերեվարելու մասին
Լաչինի շրջանում, հայ-ադրբեջանական սահմանի տեղամասում տեղակայված ադրբեջանական բանակի ստորաբաժանումները հունիսի 8-ին գերեվարել են զինծառայող Արթուր Քարտանյանին։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության ձեւակերպմամբ՝ իբր Հայաստանի զինված ուժերի «հետախուզական-դիվերսիոն խումբը թափանցել է Ադրբեջանի տարածք», ինչի հետեւանքով հայ զինծառայող է գերեվարվել։ Խմբի մյուս անդամները նահանջել են եւ հեռացել տարածքից։