Քոչարյանի փաստաբան. չի կարելի համեմատել քարոզչական բաններն ու գրքի գովազդը
«Ասոցացվող» տերմինը կարելի է հանդիպել Ընտրական օրենսգրքում, սակայն չափանիշներն ու ինչ-որ ստանդարտները ամբողջությամբ բացակայում են: Այս մասին ԿԸՀ արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Արամ Վարդեւանյանը:
Նախկին նախագահի գրքի գովազդի ճանաչման մասին հարցի քննարկման ընթացքում փաստաբանը նկատեց, որ տվյալ հարցով ԿԸՀ անդամների դիրքորոշումը սուբյեկտիվ է:
Փաստաբանը նկատեց, որ երբ իրականացվում էր «Կյանք եւ ազատություն» գրքի գովազդը, երբ համապատասխան բաններներ էին տեղադրվում, որեւէ արտահերթ ընտրության մասին խոսք չկար:
Վարդեւանյանի խոսքով՝ այդ ամբողջ գործընթացը սկսվել է ավելի ուշ, եւ այդ պատճառով չի կարելի համեմատել քարոզչական բաններն ու գրքի գովազդը: