Քվեարկեցի հանուն սոցիալապես և տնտեսապես լավ զարգացած էջմիածնի, հանուն այն էջմիածնի որը ցանկանում է տեսնել էջմիածնեցին և մենք պատրաստվում ենք հաջողության դեպքում կյանքի կոչել այդ գաղափարները։ Այս մասին Էջմիածնում ընտրատեղամասում լրագրողների հետ զրույցում ասաց «Էջմիածին» դաշինքի առաջնորդ Սևակ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ այսօր ՏԻՄ ընտրություններ են ՀՀ մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Էջմիածնում։

«Ճիշտ է մարդիկ երկրում կատարվողի հետ կապված տրամադրություն չունեն։ Մարդկանց հետ խոսել ենք, բացատրել ենք, որ այս ընտրություններից է կախված Էջմիածին քաղաքի առաջիկա տարիները։ Էջմիածնեցին ուզում է տեսնել տնտեսապես, սոցիալապես, տուրիստական  զարգացած քաղաք։ Նրանք էլ տեսնում են ինչպիսի տուրիստական քաղաք կարող է դառնալ և այսօր այդ պոտենցիալը չի օգտագործվում և կարելի է հոգևոր տուրիզմը զարգացնել Էջմիածին քաղաքում»,-ասաց Խաչատրյանը։

Մանրամասն՝ տեանյութում։

Yerevan.today

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն