Մարզպետարանից զանգել են տարբեր մարդկանց, ստիպել, անգամ դպրոցի տնօրեններն են ներգրավված. Դավիթ Համբարձումյան
Խոսում են բարձր արժեքների , ժողովրդավարության մասին, բայց իրենք իրենց հակասում են, մարզային իշխանությունները օգտագործում են 90-ականների գործիքները ընտրություններում հաղթելու համար:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը: «Մարզպետրանաից զանգել են մարդկանց, ստիպել են շատ բաներ անել, դպրոցականնե կոլեկտիվներին են զանգել, դպրոցի տնօրեններին, Մասիս քաղաքում երկու տնօրեն է ներգրավված այդ պրոցեսներում, ընդհուպ մինչև աշակերտներին են զանգել, փորձել ուղղորդել»,-ասաց նա:
Yerevan.today