Հայաստանի Հանրապետությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան այսօր Ադրբեջանի կողմից գերեվարված հայ զինծառայողի հիմանարար իրավունքների ապահովման պահանջով, հայտնում են ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջում:

«Ինչպես հայտնում է ՀՀ ՊՆ-ն, սույն թվականի հունիսի 8-ին, ՀՀ ԶՈւ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Քաթանյանը, մառախուղի պատճառով ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում։

Ներկայացված դիմումի նպատակն է երաշխավորել գերեվարված զինծառայողի՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված կյանքի եւ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքների ապահովումը», - նշված է հաղորդագրության մեջ։ 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն