Սայեն Հայրապետյանը՝ վարչական ռեսուրս կիրառելու ու ՔՊ-ում իր թեկնածությանը դեմ լինելու լուրերի մասին
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված Մասիսի քաղաքապետի թեկնածու, Մասիսի ԵԿՄ ղեկավար Սայեն Հայրապետյանը հերքում է լուրերը, թե քարոզարշավին վարչական ռեսուրս է կիրառվել:
Այդ մասին նա նշեց լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Armenia Today-ի դիտարկմանը, թե ավելի վաղ վարչական ռեսուրսի կիրառման լուրեր էին շրջանառվում:
Armenia Today-ի թղթակցի մյուս դիտարկմանը, թե կան լուրեր, որ Արարատի մարզպետը հրաժարական է տվել իր պատճառով, և կան տեղեկություններ, որ ՔՊ-ում դեմ են եղել իր թեկնածությանը՝ արձագանքեց. «Նման բան չկա: Ես պատերազմի մասնակից տղա եմ, լիքը մարտական ընկերներ ունեմ, բոլորն էլ իմ ընկերներն են»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հիշեցնենք, որ Արարատի մարզի Մասիս քաղաքում այսօր ևս ՏԻՄ ընտրություններ են: Մասիսում համայնքապետի համար պայքարում է 2 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Դավիթ Համբարձումյան» դաշինքը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն Մասիսի ԵԿՄ ղեկավար Սայեն Հայրապետյանն է: «Դավիթ Համբարձումյան» դաշինքի համայնքապետի թեկնածուն Մասիս համայնքի նախկին ղեկավար Դավիթ Համբարձումյանն է:
Armeniatoday.news