Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանի հայրենի` Նոր կյանքի գյուղի ընտրատեղամասի թե դիմաց, թե ներսում մեծ կուտակումներ են։

Ոստիկանությունը տեսնելով այդ ամենը ոչինչ չի նախաձեռնում։

Այս ընտրատեղամասում ամեն չորրորդ մեծահասակ օգնության կարիք ունի, մեկի դեպքում էլ համապատասխան սարքը չի  ճանաչում բնակչի մատնահետքը։

Մի քանի անձինք էլ, որոնց անձնագրի ժամկետն անցել էր, ներկայացրել էին տեղեկանք, սակայն ոչ հանձնաժողովի նախագահը, ոչ անդամները, ոչ էլ քարտուղարը գլուխ չէին հանում, թե ոնց պետք է հարցը լուծեն, որ քաղաքացիները կարողանան ընտրության մասնակցեն։

Նշենք, որ այս համայնքում իշխանության թեկնածուն Գարիկ Սարգսյանն է։ Մի քանի գյուղեր խոշորացվելու են կենտրոնը դառնալու է Վեդի քաղաքը։

Մանրամասն՝ տեսանյութում:




Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն