Այգեկ համայնքում երկու կողմից արգելափակվել է ընտրատեղամասը
Փարաքար խոշորացված համայնքի կազմի մեջ մտնող Այգեկում արտառոց իրավիճակ է ստեղծվել ընտրատեղամասերից մեկի մոտ։
Փարաքարում ընտրապայքարն ընթանում է գործող համայնքապետ «Դավիթ Մինասյան» դաշինքի, «Քաղաքացիական պայմանագիր» և «Ապրելու երկիր» կուսակցությունների միջև։
Ըստ ամենայնի տեղամասը շրջափակման մեջ է հայտնվել Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի օգտին ինչ-որ գործողություններ կատարելու նպատակով, ով, ըստ Փարաքարում տարածված լուրերի` Սոցապ նախարար Նարեկ Մկրտչյանի քավորն է։
Դատելով ոստիկանության իներտ ու կրավորական պահվածքից` իրավիճակը այդտեղ դեռ շուտ չի հանգուցալուցվի։
168.am