Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ղեկավար տարիների ընթացքում այդ տարածքներում եղել են 18-ից 20 հազար զինվորներ, որոնք շատ բաներ կկարողանային կառուցել այդ տարածքներում։ Այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, Արցախյան պատերազմի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը։

«Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին մեռա այդ հարցը տալով։ Միշտ նույն հարցն եմ տալիս և ոչ մի պատասխան չեմ ստացել, որ այդ զինվորները ինչ-որ իմաստով աշխատուժ են եղել և վնաս չէր լինի, եթե իրենք աշխատեին։ Եթե մի քիչ պետական մտածողություն և հեռատեսություն ունենային, պատկերացնում եք, թե այդ քսան տարիների ընթացքում, ինչեր հնարավոր կլիներ կառուցել։ Ընդորում թունելներ իրար հետ միացած։ Այդ համակարգերով, եթե մարդիկ թաքնվելու տեղեր ունենային, «Բայրքաթարները» որևէ վնաս կարո՞ղ էին տալ»,- ասաց նա։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն