Թուրքիայում հայկական կրոնական ժառանգության օբյեկտները շարունակում են վտանգված մնալ. ահաբեկման նոր ձևեր հայ համայնքի նկատմամբ. ԱՄՆ-ի Միջազգային կրոնական ազատության հարցերով հանձնաժողովի զեկույցը
ԱՄՆ-ի Միջազգային կրոնական ազատության հարցերով հանձնաժողովը հրապարակել է զեկույց, որում նշվում է, որ 2021 թվականին կրոնական ազատության պայմանները Թուրքիայում շարունակում են մնալ վատ՝ հաշվի առնելով թուրքական կառավարության գործողությունները և հռետորաբանությունը, ինչը շարունակում է խթանել կրոնական փոքրամասնություններին համար քաղաքական թշնամական միջավայրի ստեղծումը:
Նշվում է, որ Թուրքիայի կառավարությունը քիչ բան է արել տարիներ շարունակ հետևողականորեն բարձրացված կրոնական ազատության հիմնախնդիրները լուծելու համար:
«Կառավարության հանդուրժողականությունն ատելության խոսքի և բռնության գործողությունների նկատմամբ խթանել են ահաբեկման նոր ձևերը Թուրքիայի հայ համայնքի նկատմամբ:
Թուրքիայի կառավարությունը շարունակում է միջամտել կրոնական փոքրամասնությունների ներքին գործերին: 1923-ին Լոզանի պայմանագրից հետո, թուրքական կառավարությունը
ոչ մահմեդական փոքրամասնությունների հավասար իրավունքները մեկնաբենլ է այնպես, որ դա
կիրառելի է միայն հայ առաքելական, հույն ուղղափառ և հրեական համայնքների համար, սակայն առանց իրավական կարգավիճակի տրամադրման»,-ասվում է զեկույցում:
Նշվում է նաև, որ 2013 թվականից թուրքական կառավարությունը արգելափակել է
կրոնական փոքրամասնությունների հիմնադրամների՝ խորհրդի նոր անդամներ ընտրելու իրավունքը:
Ըստ զեկույցի՝ Թուրքիայում տեղ ունեն վանդալիզմի և ատելության խոսքի գործողություններ՝ ներառյալ լեզվական արտահայտություններն օգտագործվում է բռնություն հրահրելու համար՝ կասկածի տակ դնելով համայնքի՝ այդ երկրում ապրելու իրավունքները, մահվան սպառնալիքները,
պետական պաշտոնյաների հռետորաբանությունը՝ ուղղված կրոնականներին
փոքրամասնությունների համայնքներին:
«Հայկական կրոնական ժառանգության օբյեկտները շարունակում են մնալ վտանգի տակ. 2021 թվականի սկզբին Սուրբ Թորոս հայկական եկեղեցին Քյութահեում քանդվել է, երբ անցել է անհայտ անձի սեփականության ներքո՝ չնայած նրան, որ ունեցել է պահպանվող օբյեկտի կարգավիճակ: Օգոստոսին բուլդոզերներն ավիրել են Վանի նահանգում հայկական գերեզմանատունը»,-ասվում է զեկույցում:
Նշվում է նաև, որ թուրքական կառավարությունը հաճախ չի կարողանում դադարեցնել շինարարական ծրագրերը, որոնք սպառնում են գերեզմանատներին, օրինակ՝ 2021 թվականի մարտին ընդդիմադիր պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանական հարցում է ներկայացրել, թե ինչու կառավարությունը չի դադարեցրել պետական բանկի շինարարությունն Անկարայի պատմական կենտրոնում՝ հայկական գերեզմանատան տեղում:
Զեկույցի հեղինակները հիշեցնում են, որ 2021 թվականի ապրիլին ի պատասխան Փայլանի դիմումի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ պատգամավոր Յումիթ Օզդագը սպառնացել է. «Դուք նույնպես կունենաք Թալեաթ փաշայի (Հայոց ցեղասպանության ճարտարապետ՝ զեկույցի հեղինակներ) փորձը»:
«Իսկապես, որ COVID-19 համավարակը և 2020 թվականի նոյեմբերի հակամարտությունը
Լեռնային Ղարաբաղում դարձել են հակահայկական դավադրությունների ու մեղադրանքների, ինչպես նաև հակահայկական բողոքի ակցիաների պատճառ»,-եզրափակել են զեկույցի հեղինակները:
Tert.am