Լևանդովսկին գերազանցել է Կլաուս Ֆիշերի ռեկորդը
«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին դուբլի հեղինակ է դարձել Դորտմունդի «Բորուսիայի» հետ արտագնա խաղում:
Այժմ 33-ամյա լեհը ֆուտբոլիստը Գերմանիայի առաջնությունում արտագնա խաղերում 118 գոլ ունի։
Այս ցուցանիշով Լևանդովսկին շրջանցել է «Շալկեի» և «Քյոլնի» նախկին ֆուտբոլիստ Կլաուս Ֆիշերին (117 գոլ) և սահմանել նոր ռեկորդ։
Ընթացիկ մրցաշրջանում Լևանդովսկին մյունխենյան ակումբի կազմում մասնակցել է 21 հանդիպման՝ դառնալով 27 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
Tert.am