«Հեղափոխության պահապանները»` Աբովյանի թիվ 29/07 տեղամասի դիմաց (տեսանյութ)
Քիչ առաջ Աբովյանի 29/07 տեղամասի դիմաց նկատեցինք իրենց այսպես կոչված «Հեղափոխության պահապաններ» հռչակած երիտասարդներին: Նրանց թվում էր նաև վերջերս ԱԺ նախագահի օգնական նշանակված Հայկ Ստեփանյանը: Նրանք խմբով եկել էին տեղամաս, սակայն տեղի ոստիկաններն ասացին, որ չի կարելի մեքենան կայանել տեղամասի դիմաց, ուստի պահանջեցին հանել մեքենան:
Հենց մենք տեսախցիկը հանեցինք, որ նկարենք, Ստեփանյանը գլուխը թեքեց և մի կողմ գնաց` հավանաբար, որպեսզի դեմքը չֆիքսենք:
Նշենք, որ այսօր առավոտից ՔՊ-ականները` Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ կամ ուղղորդմամբ, Աբովյանում շրջում են տեղամասերով և փորձում հոգեբանական ճնշում գործադրել ընտրողների վրա, ճշտել` արդյոք գնացե՞լ են մարդիկ ընտրության, թե՞ ոչ:
Այդ ամենով հանդերձ, սակայն, պետք է փաստենք, որ Աբովյանում ընտրության մասնակցությունը ցածր է, և դա մեզ հետ զրույցում արձանագրեցին որոշ ընտրատեղամասերի հանձնաժողովի նախագահներ, այդ թվում` վերը նշված 29/07 ընտրատեղամասի` ՔՊ-ից նշանակված նախագահը:
Մանրամասն՝ տեսանյութում
Hraparak.am