Ես երբևէ չեմ կասկածել Մասիսի ժողովրդի հաղթանակին։ Այս մասին Մասիսում կայացած ՏԻՄ ընտրություններից հետո, անդրադառնալով ընտրության նախնական արդյունքներին, ասաց Մասիսի քաղաքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը։

«Այս հաղթանակն ինձ համար շատ մեծ կարևորություն ուներ, որովհետև Մասիսի համայնքի երիտասարդության 80 տոկոսը միացել էր այս պայքարին։ Թվերի տարբերությունը չեմ շտապի հրապարակել, բայց մոտավորապես 1500 ձայնի տարբերություն կա։ Մենք հաղթեցինք իրենց»,-ասաց նա՝ հավելելով, թե բռնաճնշումներ են եղել իշխանությունների կողմից, սակայն ժողովուրդը հաղթել է։

Նշենք, որ նախնական տվյալներով՝ «Դավիթ Համբարձումյան» դաշինքի օգտին քվեարկել է 2770 ընտրող, իսկ ՔՊ-ի օգտին՝ 2395 ընտրող։ 

Հիշեցնենք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններ են անցկացվում Հայաստանի 7 մարզերի 36 համայնքներում։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն