Պաշտոնական․ Ֆրանսիական ակումբը հեռացրել է գլխավոր մարզչին
Կլոդ Պյուելը հեռացվել է «Սենտ Էտյենի» գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը։
«Սենտ Էտյենը» կիրակի օրը սեփական հարկի տակ 0:5 հաշվով պարտվեց «Ռենին» Ֆրանսիայի առաջնության 17-րդ տուրում։
Ընթացիկ առաջնությունում Պյուելի գլխավորությամբ «Սենտ Էտյենը» վաստակել է 12 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը։
Մասնագետը «Սենտ Էտյենի» ղեկը ստանձնել է 2019 թվականի հոկտեմբերին։ 2019/20 մրցաշրջանում Պյուելը թիմին հասցրեց Ֆրանսիայի գավաթի եզրափակիչ, որում թիմը պարտվեց ՊՍԺ-ին։
ArmSport.am