Դիարբեքիրի կաթոլիկ հայկական եկեղեցին վերանորոգումից հետո հանձնել են տեղի համալսարանի տնօրինությանը
Դիարբեքիրի Սուրբ Հովսեփ հայկական կաթոլիկ եկեղեցին պետության կողմից վերանորոգվելուց հետո 10 տարով հանձնվել է Դիարբեքիրի «Դիջլե» համասարանի տնօրինմանը: Այս մասին գրում է «Ermenihaber»-ը։
Դիարբեքիրի Սուր կենտրոնական շրջանում տեղակայված եկեղեցին լրջորեն վնասվել էր 2015-ին այդտեղ թուրքական ուժայինների ու «Քրդստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության զինյալների միջև տեղի ունեցած բախումների ընթացքում:
Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր վարչության կողմից վերանորոգված հայ կաթոլիկներրի համայնքին պատկանող եկեղեցին Դիջլեի համալսարանի կողմից 10 տարի կօգտագործվի կրթական և մշակութային նպատակներով: Դրանով հանդերձ պահպանվել է նաև հայ կաթոլիկ համայնքի՝ եկեղեցում պատարագներ անցկացնելու իրավունքը:
Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը վերանորոգումից հետո օրհնել է եկեղեցին ու այնտեղ երկարատև ընդմիջումից հետո անցկացրել առաջին պատարագը:
Զեքիյանը գոհունակություն է հայտնել, որ 100 տարի անց համայնքին պատարագ կազմակերպելու իրավունք է ընձեռվել:
Ermenihaber.am