Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 99 նոր դեպք, մահացել է 11 մարդ
Հայաստանում հունիսի 9-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 99 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 223384 դեպքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1111596 վերջին մեկ օրում` 3530 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 3129 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 7-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 214690 անձ` վերջին մեկ օրում 81 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 11 քաղաքացի, մահացածների թիվը 4474 է: