Մենք առնվազն մի քանի հազար վստահված անձանց կարիք ունենք․ Սեֆիլյան
Խոսքս ուղղում եմ այն սկզբունքային մարդկանց, ովքեր անկաշառ են, ովքեր պատրաստ են արդարության համար մարտնչել, գալ և օգնել մեզ։ Այս մասին հայտարարություն է տարածել Ազգային – Ժողովրդավարական Բևեռի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:
«Մենք առնվազն մի քանի հազար վստահված անձանց կարիք ունենք, մեր ժողովրդի ձայնին տեր կանգնելու համար։
Կից փաստաթղթում ասվում է․
Իրավիճակն հետզհետե ավելի ու ավելի անորոշ ու քաոսային է դառնում։
Այդ պատճառով մենք պետք է նախապես պատրաստ լինենք բոլոր հավանական զարգացումներին։
Ուստի, խնդրում ենք, գետնի վրա պայքարին զուգահեռաբար ակտիվ լինել նաև ընտրությունների սցենարի առումով»,-նշել է նա: