ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը քիչ առաջ «լայվ» է մտել Վայք քաղաքից, որտեղ զորամասի հարևանությամբ փակցված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչական պաստառը:

«Լայվի» ժամանակ Էդգար Ղազարյանին մոտեցավ ՔՊ նախընտրական շտաբի պատասխանատու Վարուժան Հարությունյանը եւ փորձել է արգելել լայվը: «Ես շտաբի պատասխանատուն եմ եւ թույլ չեմ տալիս այստեղ լայվ անել: Ես ձեզ շատ եմ հարգում, բայց խնդրում եմ՝ ընդհատել լայվը: Ես եմ շտաբի պատասխանատուն եւ թույլ չեմ տալիս: Գնացեք ձեր շտաբների մոտ լայվեր արեք: Խնդրում է հակահայկական քարոզչություն մի արեք: Էստեղ թուրքական քարոզ է իրականացվում»,-ասաց նա:

Էդգար Ղազարյանը արձագանքեց. «Ձեր պատասխանատվությունը շտաբի տարածքում է: Սա հանրային տարածք է: Ես ձեզ առանձին կբացատրեմ իրավունքները»:

Դրանից հետո ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը հաջողություն մաղթեց իրեն դիտողներին ու ավարտեց եթերը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն