ԿԸՀ-ն վերահաշվարկի 67 դիմում է ստացել
2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև դեկտեմբերի 07-ը` ժամը 11.00-ն: Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից։
Սահմանված ժամկետում ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին ընդհանուր թվով 67 դիմումներ են ստացվել թվով 6 տարածքային ընտրական հանձնաժողովներում: Նշված դիմումներով պահանջվում է վերահաշվարկ իրականացնել 67 տեղամասերում:
Տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ տարածքային ընտրական հանձնաժողովները չեն ստացել: Վերահաշվարկ կիրականացվի թիվ 15, 21, 23, 27, 28, 29 տարածքային ընտրական հանձնաժողովներում։ Նշված հանձնաժողովներում վերահաշվարկների աշխատանքները կմեկնարկեն այսօր՝ 2021 թվականի դեկտեմբերի 7-ին, ժամը 14:00-ից:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին ՀՀ 38 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են անցկացվել։
Armeniatoday.news