Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է. 

«ՉՀԱՅԵՐ, ՉՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ, ՉՄԱՐԴԻԿ

Այսօրվա պաշտոնակատար կոչված թյուրիմացության ճղճղան խոսքերը չեմ կրկնի, կարծում եմ բոլորը լսել են։ Այսպիսի, ոչ միայն պետության ղեկավար, այլև քաղաքական գործիչ չէր կարող լինել աշխարհի որևէ երկրում։ Դրան չէին ընդունի, ոչ միայն եվրոպական, ժողովրդավարական, այլև ցանկացած արժանապատվություն ունեցող երկրի ժողովուրդ։

Այն գարշաբարբաջանքներից հետո որոնցով ղժղժում է թյուրիմացությունը, այլևս Հայաստանում ով ձայն տա դրա անհայրենիք, ողորմելիներից կազմված ստրկաթայֆային, ոչ միայն հայ, քաղաքացի, այլև մարդ կոչվելու իրավունք չունի։ Ընտրություններից հետո կերևա, թե Հայաստանում որքան չհայեր, չքաղաքացիներ և չմարդիկ  կան։ Երանի ընտրությունները գաղտնի չլինեին։

Հ․Գ․ Անիմաստ է խոսել այն մասին, որ թյուրիմացության այդ խոսքերից հետո ՀՀ ԿԸՀ-ը պետք է զրկեր ստրկաթայֆային  ընտրություններին մասնակցելուց, իսկ դատախազությունը քրեական գործ հարուցեր պաշտոնակատար-թյուրիմացության նկատմամբ»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն