ՌԴ ՊՆ ինքնաթիռով Հայաստան են ժամանել սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի անդամները
168.am-ի տեղեկություններով՝ Երևանի Էրեբունի ռազմական օդանավակայանում այսօր վայրէջք է կատարել Ռուսաստանի Պաշտպանության նախարարության ինքնաթիռը՝ Հայաստան բերելով Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի անդամներին, իսկ հանձնաժողովի աշխատանքները ղեկավարելու է Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության նախկին ղեկավար Բորիս Մուրադովը։
Ըստ մեր տեղեկությունների՝ հանդիպում է նախատեսված Հայաստանի պաշտպանության նախարարությունում։