ԱԺ-ում տեղի ունեցած դեպքը չի մոռացվելու․ Սեյրան Օհանյան
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը անդրադարձավ դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքին։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում ելույթի ժամանակ Սեյրան Օհանյանը նշեց, որ դեկտեմբերի 7-ին ԱԺ շենքում տեղի է ունեցել «հերթական խուլիգանությունը»: Պատգամավորի ընդգծեց՝ ԱԺ-ում տեղի ունեցած դեպքը չի մոռացվելու։ «Սպասում ենք իշխանության արձագանքին»,- եզրափակեց Օհանյանը։
Armenpress.am