ԱԺ-ում միջադեպի մասնակիցներից մեկն անցնում է Արարատ Միրզոյանի դեմ մահափորձի գործով. ՔՊ պատգամավոր
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը չցանկացավ անդրադառնալ դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հարցերին ի պատասխան պատգամավորն ասաց, որ դեկտեմբերին 7-ին լրատվամիջոցներից մեկի եթերում խոսել է միջադեպի մասին։
«Կարճ կարող եմ ասել հետևյալը` այդ երիտասարդը, որքանով հիշում եմ անունը, Գերասիմ, ինքը մեղավոր չէ: Մեղավոր են իր շեֆերը, քաղաքական հայրերը իրեն այստեղ բերելու համար: Ես ունեմ տեղեկություն, որ նա անցնում է Արարատ Միրզոյանի դեմ մահափորձի և մեկ այլ քրեական գործով»,- ասաց Հակոբյանը` դատապարտելով նման մարդուն խորհրդարանում աշխատանք տալը։
Lragir.am