Տեղեկացրել էինք, որ առավոտյան Էրեբունի ռազմական օդանավակայանում վայրէջք կատարեց Ռուսաստանի ՊՆ հատուկ ինքնաթիռը, որը Երևան է բերել դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողովի ՌԴ ներկայացուցիչներին։ Թե երբ կմեկնարկի դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը, ՊՆ լրատվության բաժնի ղեկավար Գևորգ Ալթունյանը չպարզաբանեց․ ՊՆ-ի գործառույթների 90 տոկոսը գաղտնի է։ Նաև  չպարզաբանեց, թե ՌԴ պատվիրակության ժամանումն ինչքանով է առնչվում ոչ միայն ՊՆ գործառույթներին, այլ նաև պետական գաղտնիքին։

Ինչպես հասկանում ենք Irtek տեղեկատվական համակարգում ներբեռնված պաշտոնական մի փաստաթղթից՝ պատերազմից հետո՝ 2020թ․ դեկտեմբերի 30-ին (~) Նիկոլ Փաշինյանը որոշում էր ընդունել սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողով ստեղծելու մասին, որի անհատական կազմում ներառված անդամների հիմնական մասը կամ ազատված է աշխատանքից, կամ այն հանձաժողովում նշված կազմում չի պաշտոնավարում։

Ներառյալ՝ հանձնաժողովի նախագահը։ Ինչևէ, կարդում ենք վերջին հասատված կազմը․

Արտաքին գործերի նախարարի տեղակալ՝ (նախկին) (հանձնաժողովի նախագահ) Արտակ Ապիտոնյանը (աշխատանքից ազատվել է 2021թ․ հունիսի 7-ին), ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Արման Մարալչյանը, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Վ. Հունանյանը (ազատված են թե՛ Ավինյանը, թե՛ Հունանյանը, որը ներկայումս ԱԳՆ խոսնակն է), Հանձնաժողովում ՀՀ արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության պետի պաշտոնով ներկայացված Ա․ Ավագյանին հիմա փոխարինում է Վահագն Աֆյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը դեռ աշխատում է, ինչպես նաև՝ ԱՆ Միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Թագուհի Հարությունյանը, Վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ Կ. Գասպարյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի տեղակալ Ալբերտ Բաղդադյանը․ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի առաջին ջոկատի պետի տեղակալ-շտաբի պետ Ռ․ Սահակյանը  (ԱԱԾ կայքում գոնե այս պաշտոնում նշված չէ), ՀՀ ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետի տեղակալ Ս. Ավետիսյանը- ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետ Ս․ Պետրոսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային անվտանգության վարչության միջազգային անվտանգության համագործակցության և խաղաղապահության բաժնի վարիչ Ա. Առաքելյանը,  ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային պայմանագրերի և իրավունքի վարչության միջազգային իրավունքի և ազգային օրենսդրության բաժնի վարիչ Գ․ Մելիքյանը ,Արտաքին գործերի նախարարության եվրասիական տարածաշրջանի վարչության ՀԱՊԿ բաժնի վարիչ Ա. Բալդրյան, ՀՀ կադաստրի կոմիտեի Գեոդեզիայի և հողաշինարարության վարչության գեոդեզիայի և քարտեզագրության բաժնի պետ Ա․ Սողոմոնյանը, ՀՀ կադաստրի կոմիտեի Գեոդեզիայի և հողաշինարարության վարչության երկրատարածական տվյալների կառավարման բաժնի պետ Բ․ Նազարյանը,  ՀՀ կադաստրի կոմիտեի Գեոմատիկայի կենտրոնի դաշտային աշխատանքների հետազոտման և համակարգման բաժնի գլխավոր մասնագետ Ռ. Մինասյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության սահմանազատման հարցերի փորձագետ Հ. Վարդանյանը,  ՀՀ արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության երկկողմ հարաբերությունների 1-ին բաժնի կցորդ (հանձնաժողովի քարտուղար) Ա. Հարությունյանը։

Այս որոշմամբ ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մայիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման հանձնաժողով ստեղծելու մասին» N 272  ինչպես նաև 2000 թ․  N 763 որոշումները։ Վերջինը 2017 թվականին էր։

2017 թ․ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ ՀՀ պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի անհատական կազմում հետևյալ անձիք էին՝ հետևյալ խմբագրությամբ.

«Շ. Քոչարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ(հանձնաժողովի նախագահ)

Ա. Աբրահամյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար, գեներալ-մայոր

Վ. Աթալյան- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ, գնդապետ

 Գ. Առաքելյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, աշխատակազմի սահմանակից երկրների վարչության պետ

Ս. Սանամյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության պետ

Ա. Գիլոյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ

 Տ. Գրիգորյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իջազգային իրավական համագործակցության վարչության  պետի տեղակալ

Գ. Հայրապետյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի սահմանակից երկրների վարչության խորհրդական (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)

Գ. Թևոսյան  - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի սահմանային ծառայության կազմակերպման բաժնի պետ, գնդապետ

Ս. Ասատրյան - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության սահմանային ներկայացուցչության և պետական մարմինների հետ համագործակցության խմբի պետ, փոխգնդապետ

Ս. Ավետիսյան  - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ

 Վ. Հարությունյան  - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության միջազգային պայմանագրերի կատարման և ներպետական իրավունքի բաժնի առաջին քարտուղար

 Հ. Վարդանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի սահմանակից երկրների վարչության փորձագետ

 Ա. Սահակյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի գիտատեխնիկական բաժնի պետ»:

Ինչպես տեղեկացանք ԱԳՆ նախկին բարձրաստիճան անձից՝ այդ հանձնաժողովները եղել են ընդհանուր սահմանազատման, բայց գործընթաց տարվել է միմիայն Վրաստանի հետ սահամնազատման համար, քանի որ Իրանն ու Հայաստանը փոխադարձաբար ընդունած են եղել ԽՍՀՄ սահմանները, իսկ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ նման գործըթնաց չի եղել հասկանալի պատճառներով։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն