Հայկ Դեմոյանը հանրային բանավեճի է հրավիրում Աշոտ Մելքոնյանին
ԳԻՏԱԿԱՆ ՈՒ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԲԱՆԱՎԵՃ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ
Սույն գրառումը պաշտոնական հրավեր է, ուղղված Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության անդամ, պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանին՝ հետևյալ հիմնահարցերի շուրջ հանրային բանավեճ անցկացնելու համար․
ա․ Ի՞նչ տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում 2018 թ․ ապրիլ-մայիս ամիսներին և ի՞նչ գնահատական տալ այդ իրադարձություններին՝ ընթացիկ պատմության մեթոդաբանության կիրառման տեսանկյունից․ մարտահրավեր պատմաբանների համար
բ․ Ինչպե՞ս արձանագրել պատմությունը և ընթացիկ զարգացումները՝ հանդիսանալով դրանց վկան ու ականատեսը։
գ․ Ինչպիսի՞ բնութագրումներ ու ձևակերպումներ պետք է տրվեն տեղի ունեցած իրադարձություններին՝ որպես դասագրքային արձանագրում
դ․ Պատմականություն ու պատմակեղծարարություն․ ինչպե՞ս զատել իրականն ու կեղծը վերջին երեք տարիների հայաստանյան զարգացումներում
ե․ Ովքե՞ր են հայաստանյան նոր հեղափոխականները․ պատմության «հերոսներ» թե՞․․․
Ավելորդ չեմ համարում նշել, որ վերոնշյալ հիմնահարցերի շրջանակից դուրս այլ հարցեր ու խնդիրներ չեն քննարկվելու։
Հայկ Դեմոյան
Hraparak.am