Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քարոզարշավն այսօր շարունակում է Շիրակի մարզում։

Նոր Մանթաշում քաղաքացիներից մեկը վարչապետի պաշտոնակատարին ասաց. «Գլոխդ մի կախե, հետդ ենք, մի վախեցի»։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ երեկ գերեվարված զինվորին։

«Այս գիշեր զինվորը վերադարձվել է, ես սա շատ դրական քայլ եմ համարում», - ասաց նա։

Փաշինյանն ընդգծեց՝ համապատասխան մարմիններին հանձնարարել է ադրբեջանական կողմն փոխանցեն իր երեկվա առաջարկը գերիների հետ կապված։

«Իմ որդին պատրաստ է պատանդի կարգավիճակով գնալ Բաքու մեր բոլոր գերիների վերադարձի պայմանով, բայց ես ուզում եմ, որ հանկարծ չմտածեք, թե սա միակ ուղղությունն է ու հուսահատ քայլ է մեր գերիների խնդիրը լուծելու համար, այս ընթացքում շատ-շատ ինտենսիվ աշխատանք է տարվում»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ գերիների թեմայով մի բառ ավել-պակաս ասելը կարող է ոչ անհրաժեշտ զարգացումներ առաջ բերել։


Նյութը՝ Aysor.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն