«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ գերիների վերադարձի հետ կապված ինտենսիվ աշխատանքներ են տարվում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Փաշինյանն այս մասին ասաց Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով իր որդուն Բաքվում պահվող բոլոր գերիների հետ փոխանակելու պատրաստակամության մասին, թեկնածուն նշեց, որ դա պաշտոնական առաջարկ է Ադրբեջանին:

«Չեմ ուզում մտածեք, որ դա միակ գործիքն է ու հուսահատ քայլ մեր գերիների խնդիրը լուծելու համար: Ուզում եմ բոլորդ իմանաք, որ այս ընթացքում շատ ինտենսիվ աշխատանք է արվում: Հիմա չեմ ուզում այդ աշխատանքն ու հեռանկարները գնահատել, քանի որ մեկ նախադասություն ավել-պակաս ասելը կարող է չնախատեսված զարգացումներ առաջ բերել: Ուզում եմ վստահ լինենք, որ ինտենսիվ աշխատանք է տարվում մի քանի ուղղություններով»,- ընդգծեց Փաշինյանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն